Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Թուրքերից մեկը խղճացել ու փրկել է պապիս». «Էմմի»-ի եռակի դափնեկիրը Հայոց ցեղասպանության մասին մյուզիքլ է բեմադրում

18:41, հինգշաբթի, 26 փետրվարի, 2015 թ.
«Թուրքերից մեկը խղճացել ու փրկել է պապիս». «Էմմի»-ի եռակի դափնեկիրը Հայոց ցեղասպանության մասին մյուզիքլ է բեմադրում

«Իմ պապը՝ Գուրգենը, 8 տարեկանում որբացել է: Նրա հայրը սպանվել է Թուրքիայում 1915-ին: Ընտանիքի մյուս անդամների հետ նրան ուղարկել են, այսպես կոչված «մահվան երթի». սիրիական անապատով ոտքով երթ դեպի համակենտրոնացման ճամբարներ: Սակայն թուրքերից մեկը խղճացել է նրան: Նա փրկել է պապիս և տեղավորել որբանոցում: Դրանից հետո պապիկս այդպես էլ չի տեսել իր ընտանիքին: Տատիկս՝ Մալվինը, նույնպես Թուրքիայում է բնակվել: Նրա հորը թունավորել են, և քանի որ մայրը չի կարողացել պահել բոլոր քույրերին ու եղբայրներին, Մալվինին տվել է այլ ընտանիքի: Երբ հայերին տեղահանել են Թուրքիայից, Գուրգենն ու Մալվինը հայտնվել են Հունաստանի փախստականների ճամբարում, որտեղ էլ ծանոթացել են: Երբ Մալինը 14 տարեկան է եղել, իսկ Գուրգենը՝ 19, նրանք ամուսնացել են և միասին շուրջ 75 տարի ապրել»,- պատմել է «Էմմի»-ի եռակի դափնեկիր, կոմպոզիտոր Ջենտիլինին, ով պատրաստվում է մյուզիքլ բեմադրել երգերի հանրահայտ հեղինակ Լիզա Նեմզոնի հետ: Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Մյուզիքլի անվանումն է «I Am Alive», իսկ սյուժեի հիմքում Հայոց ցեղասպանությունը վերապրած Գուրգեն և Մալվին Խանջյանների՝ Ջենտիլինիի տատիկի և պապիկի 75-ամյա սիրո պատմությունն է:

3685 | 0
Facebook