Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհի չեմպիոն Կանավարոն դատապարտվել է 10 ամիս ազատազրկման

22:28, հինգշաբթի, 26 փետրվարի, 2015 թ.
Աշխարհի չեմպիոն Կանավարոն դատապարտվել է 10 ամիս ազատազրկման
     Իտալացի հայտնի ֆուտբոլիստ, ազգային հավաքականի նախկին ավագ, աշխարհի չեմպիոն Ֆաբիո Կանավարոն դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման՝ ոստիկանական արգելքը խախտելու համար։
Կարգապահական մարմիններն, Իտալիայում հարկեր չվճարելու գործի շրջանակներում, կապարակնքել էին Կանավարոյի տան մուտքը և արգելել ֆուտբոլիստին և նրա ընտանիքի անդամներին այցելել այդտեղ։ Սակայն, 41-ամյա կանավարոն՝ եղբոր՝ Պաոլոյի և կնոջ՝ Դանիելայի հետ մի քանի ժամ հանգստացել են տան մոտ գտնվող լողավազանում։
Դատարանը իտալացիների գործողությունները որակել է որպես ոստիկանական արգելքի խախտում և դատապարտել նրանց ազատարկման՝ տարբեր ժամկետներով։ Երեքն էլ, սակայն, բողոքարկել են այդ որոշումը, այդ պատճառով այն ուժի մեջ չի մտել մինչև երկրորդ անգամ չվերաքննվի։
Նշենք, որ 2014-ի աշնանից Կանավարոն հետախուզման մեջ է՝ հարկային մեքենայությունների գործով՝ կապված իր՝ հանգստանավերի վարձույթի բիզնեսի հետ։
Հիշեցնենք, որ այս պահին Կանավարոն չինական «Գուանչժոուի» գլխավոր մարզիչն է։ Կարիերայի ընթացքում իտալացին հանդես է եկել «Նապոլիի», «Ինտերի», «Յուվենթուսի» և «Ռեալի» կազմում։ Ֆաբիոն 2006 թվականին, Իտալիայի հավաքականի կազմում հռչակվելով աշխարհի չեմպիոն, արժանացել է «Ոսկե Գնդակի»։
7889 | 0
Facebook