Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բեքհեմի որդուն վտարում են «Արսենալի» ակադեմիայից՝ վարպետության պակասի պատճառով

00:22, ուրբաթ, 27 փետրվարի, 2015 թ.
Բեքհեմի որդուն վտարում են «Արսենալի» ակադեմիայից՝ վարպետության պակասի պատճառով
     Անգլիացի լեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի ավագ որդին՝ Բրուքլինը, մրցաշրջանի ավարտից հետո վտարվելու է Լոնդոնի «Արսենալի» ակադեմիայից։ 15-ամյա պատանին չի ընդգրկվել պատանեկան թիմի՝ Քաթարում կայանալիք մրցաշարին մասնակցելու հայտացուցակում։ Դա բացատրվել է վերջինիս վարպետության պակասով։ Շատերը ակադեմիայում համարում են, որ Բեքհեմ-կրտսերը այնտեղ է միայն հոր համբավի շնորհիվ։
Ինչևէ, դեռևս պարզ չ՝, կփնտրի Բրուկլին Բեքհեմն այլ թիմ, թե ոչ։ Ավելի վաղ նա ցանկություն էր հայտնել ևս 2 տարով երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։
Նշենք, որ Բեքհեմի մյուս երկու որդիները՝ Ռոմեոն և Քրուզը, նույնպես մարզվում են «Արսենալի» ակադեմիայում։ Ի դեպ, 10-ամյա Քրուզը համարվում է երեք եղբայրներից ամենահեռանկարայինը։
7339 | 0
Facebook