Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նորվեգիան վերակառուցում է իր բանակը՝ Ռուսաստանի ագրեսիային դիմակայելու համար. «Գարդիան»

17:48, հինգշաբթի, 26 փետրվարի, 2015 թ.
Նորվեգիան վերակառուցում է իր բանակը՝ Ռուսաստանի ագրեսիային դիմակայելու համար. «Գարդիան»

Բրիտանական «Գարդիան» պարբերականն անդրադարձ է կատարել Ռուսաստանից սպառնացող վտանգներին՝ նշելով, որ Նորվեգիան այդ սպառնալիքներին դիմակայելու համար հատուկ քայլեր է սկսել ձեռնարկել:

Աղբյուրը նշում է, որ Նորվեգիայի պաշտպանության նախարար Ինե Էրիքսեն Սորեյդենը Լոնդոն կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Նորվեգիան վերակառուցում է իր բանակը, որպեսզի կարողանա անհրաժեշտության դեպքում արագ կերպով արձագանքել Ռուսաստանի ագրեսիային: Նրա խոսքերով՝ Ռուսաստանը վերջերս իր ծայր հյուսիսում բացել է նույնիսկ այն ռազմաբազաները, որոնք փակված են եղել Սառը պատերազմից ի վեր: Բացի այդ՝ Սորեյդենի խոսքերով՝ ռուսական օդուժին պատկանող օդանավներն էլ են սկսել վերջին շրջանում հաճախ երևալ Նորվեգիայի սահմանների մոտ:

«Թեև այդ օդանավերը չեն խախտում մեր օդային սահմանը, սակայն վերջին շրջանում ավելացել է և՛ նրանց թիվը, և՛ նրանց թռիչքների հաճախականությունը: Ռուսներն աստիճանաբար ընդլայնում են իրենց թռիչքների տարածությունները և ավելացնում այդ թռիչքների քանակը»,- նշել է Սորեյդենը:

Նորվեգիայի պաշտպանության նախարարը հայտնել է նաև, որ այդ առիթով իրենց երկիրը ուժեղացնում է ռազմական համագործակցությունը Բալթյան երկրների՝ Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի հետ: Սորեյդենը շեշտել է նաև, որ Նորվեգիան միանշանակ պատրաստ է նաև զինել ուկրաինացի զինվորականներին և կոչ է արել ՆԱՏՕ անդամ երկրներին հետևել Մեծ Բրիտանիայի օրինակին՝ ուկրաինացիներին զինելու և ոչ-մահացու զինամթերք տրամադրելու հարցում:

6385 | 0
Facebook