Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

6.5 միլիոն դրամ` սահմանամերձ համայնքների բնակիչների աջակցությանը

15:23, հինգշաբթի, 26 փետրվարի, 2015 թ.
6.5 միլիոն դրամ` սահմանամերձ համայնքների բնակիչների աջակցությանը
     Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
     Գործադիրը որոշել է ս.թ. հունվարի 5-12-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած գնդակոծությունների հետևանքով վնասված բնակելի տների բնակիչներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով Տավուշի մարզպետարանին 2015թ. առաջին եռամսյակում հատկացնել մոտ 6.5 մլն դրամ: «Հարգելի գործընկերներ, Բերքաբեր, Բաղանիս, Բարեկամավան, Կոթի, Չինարի և Պառավաքար գյուղերի 134 բնակչի գույքի կորուստն ենք մենք վերակագնում,- հարցի առնչությամբ ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: - Բոլորդ գիտեք, որ սահմանամերձ համայնքները գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, և մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ համայնքների ազգաբնակչությունը որևէ խնդիր չունենա»: Վարչապետի խոսքով՝ սահմանամերձ համանքներին աջակցությունը շարունակական կլինի:
     Մեկ այլ որոշմամբ սահմանամերձ համայնքների բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու գլխավոր կարգադրիչ են դիտարկվել ՀՀ մարզպետարանները, իսկ ոռոգման ջրի վարձավճարի մասնակի փոխհատուցման գլխավոր կարգադրիչ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն: Վարչապետը հիշեցրել է, որ կառավարությունը պարտավորվել է մասնակիորեն կամ ամբողջովին փոխհատուցել սահմանամերձ համայնքների բնակիչների հոսանքի, գազի, ջրի ծախսը, ինչպես նաև գույքահարկը: Այդ նպատակով հատկացվում է 928 մլն դրամ:
2410 | 0
Facebook