Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ակտիվիստներ. «Պահանջում ենք, որ Սերգո Կարապետյանը ներողություն խնդրի աղջիկներից» (լրացված)

14:56, հինգշաբթի, 26 փետրվարի, 2015 թ.
Ակտիվիստներ. «Պահանջում ենք, որ Սերգո Կարապետյանը ներողություն խնդրի աղջիկներից» (լրացված)
     Շիրակի մարզում գյուղատնտեսների հետ հանդիպման ժամանակ Սերգո Կարապետյանի` «կարտոֆիլը աղջկա պես մի բան է, առաջին ուզողին պիտի տաս» արտահայտությունից վիրավորված` մի խումբ ակտիվիստներ այսօր բողոքի ակցիա են արել կառավարության շենքի մոտ:
     «Սկուտեղով կարտոֆիլը գյուղնախարարի համար ենք բերել, քանի որ ինքը գյուղացիների հետ հանդիպման ժամանակ աղջիկներին կարտոֆիլի հետ էր համեմատել: Պահանջում ենք, որ ներողություն խնդրի»,- ասել է երիտասարդներից մեկը:
Տեսանյութը` «Հենարան»-ի

     Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է բողոքի ակցիայի մասնակիցներին ու ափսոսանք հայտնել, որ իր խոսքը վիրավորանք է ընկալվել: «Այնուհանդերձ, եթե որևէ մեկին վիրավորել եմ, ապա հայցում եմ նրանց ներողամտությունը»,- ասել է նախարարը:
6055 | 4
Facebook