Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լևոն Զուրաբյանը` Գագիկ Բունիաթյանին. «Եթե Ձեր խոստման տերն եք, Հանրայինով իրազեկում ներկայացրեք քաղաքացիներին ՀԱԿ-ի` մարտի 1-ի հանրահավաքի մասին»

14:36, հինգշաբթի, 26 փետրվարի, 2015 թ.
Լևոն Զուրաբյանը` Գագիկ Բունիաթյանին. «Եթե Ձեր խոստման տերն եք, Հանրայինով իրազեկում ներկայացրեք քաղաքացիներին ՀԱԿ-ի` մարտի 1-ի հանրահավաքի մասին»
     «ՀՀԿ-ի հետ այսօր ասոցացվում է մոտ 15 կանալ, ԲՀԿ-ն ունի 1 կանալ, ՕԵԿ-ը` 1, ՀՅԴ-ն` 1, մենակ ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ն ե՞ն, որ պետք է դուրս մնան, մենք էլ ենք ցանկանում հասանելի լինել հանրությանը«,- դիմելով ՀՌԱՀ նախագահին` ասաց Լևոն Զուրաբյանը:
     «Ինչ որ ասացիք` ՀՌԱՀ-ի հետ կապ չունի: Ոչ մի կուսակցություն հեռուստատալիք չունի»,- պատասխանեց Գագիկ Բունիաթյանը:
     «Ասոցացված են ինչ-որ ձևով, չեմ ասում` ֆորմալ առումով, պարոն Բունիաթյան... Հաջորդը, եթե Դուք Ձեր խոստման տերն եք, անաչառ եք, իրազեկում ներկայացրեք բնակչությանն Ազատության հրապարակում մարտի 1-ին ժամը 15-ին անցկացվելիք հանարահավաքի մասին»,- արձագանքեց Զուրաբյանը:
     «Մենք մեր իրավասությունների սահմաններում պատրաստ ենք աշխատել... մենք ոչ հեռարձակող ենք, ոչ բան, որ պարտադրենք»,- ասաց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահը:
2859 | 0
Facebook