Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փաշինյանը` ՀՌԱՀ նախագահին. «Մեր եթերի լեզուն հայերե՞նն է, թե՞ ոչ»

14:16, հինգշաբթի, 26 փետրվարի, 2015 թ.
Փաշինյանը` ՀՌԱՀ նախագահին. «Մեր եթերի լեզուն հայերե՞նն է, թե՞ ոչ»
     «Զեկույցում ասում եք` օրենքի խախտումներ չեն հայտնաբերվել հեռուստաընկերությունների գործունեության մեջ, բայց բոլոր հեռուստաընկերություններն օտար լեզուներով ֆիլմեր են ցույց տալիս, բացի Հանրայինից: Մեր եթերի լեզուն հայերե՞նն է, թե՞ ոչ»,- դիմելով Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանին` հարցրեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը. «Խախտում չկա: Հեռուստաընկերություններ կան, որ մեկ-երկու ֆիլմ ցուցադրում են ռուսերեն լեզվով: Ըստ օրենքի` ինչ-որ տոկոսային չափ կա, որ իրավունք ունեն ոչ հայերեն լեզվով, այսինքն` փոքրամասնությունների համար ցուցադրել»,- ասաց Գ. Բունիաթյանը:
     «Երբ ասում եք` ազգային փոքրամասնությունների համար, լուրջ չի, որովհետև պետք է նրանց խնդիրներին անդրադառնա. բոյեվիկը կամ մելոդրաման ինչո՞վ է անդրադառնում, ինքն ուղղակի ֆիլմ է, որ ֆինանսների պատճառով չի թարգմանվել, այդքանը»,- արձագանքեց պատգամավորը:
3004 | 1
Facebook