Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Միսս Թուրքիա»-ին 2 տարվա ազատազրկում է սպառնում Էրդողանին վիրավորելու համար

19:11, հինգշաբթի, 26 փետրվարի, 2015 թ.
«Միսս Թուրքիա»-ին 2 տարվա ազատազրկում է սպառնում Էրդողանին վիրավորելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին վիրավորելու համար «Միսս Թուրքիա-2006» մրցույթի հաղթող Մերվե Բույուկսարաչին սպառնում է մինչև 2 տարվա ազատազրկում: Ինչպես գրում է թուրքական «Sozcu» թերթը, մի քանի տարի առաջ, երբ Ռեջեփ Էրդողանը եղել է Թուրքիայի վարչապետ, սոցցանցի իր էջում կիսվել է նրան ծաղրող բանաստեղծությամբ: Էրդողանի դատապաշտպանն աղջկա հանդեպ հայց է ներկայացրել, իսկ դատախազը պահանջել է 1-2 տարվա ազատազրկում՝ ներկայացնելով 3 էջանոց մեղադրական ցուցմունք:

Թուրք գեղեցկուհին պնդում է, որ չի ցանկացել վիրավորել Էրդողանին, միայն կիսվել է զվարճալի բանաստեղծություններով:

6432 | 0
Facebook