Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մանուկյանը` Բունիաթյանին. «Ոչ թե Հանրային, այլ Հանրապետականի հեռուստաընկերություն»

13:57, հինգշաբթի, 26 փետրվարի, 2015 թ.
Մանուկյանը` Բունիաթյանին. «Ոչ թե Հանրային, այլ Հանրապետականի հեռուստաընկերություն»
     «Հանրային հեռուստաընկերությունը պետք է հասարակության բոլոր խնդիրները, քաղաքական դաշտի զարգացումները անաչառ ներկայացնի ժողովրդին: Ասեք մի դեպք, երբ 2013-14թթ Հանրայինը ՀԱԿ-ից որևէ պատգամավորի եթեր է հրավիրել»,- դիմելով Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանին` հարցրեց պատգամավոր Արամ Մանուկյանը:
     «Չեմ կարող հստակ ասել, բայց վստահ եմ` չի կարող նման բան լինել, դուք եղել եք ներկայացված, իսկ ժամանակահատվածը կարող ենք ճշտել»,- պատասխանեց նա:
     Մանուկյանն արձագանքեց. «Բացարձակ ոչ մի հրավեր չի եղել 2 տարվա մեջ... Դա ոչ թե Հանրային, այլ Հանրապետականի հեռուստաընկերություն է»:
2654 | 1
Facebook