Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Սամսունգ»-ի նոր «Galaxy S6» կոնցեպտը կասկածների տեղիք է տվել

14:46, հինգշաբթի, 26 փետրվարի, 2015 թ.
«Սամսունգ»-ի նոր «Galaxy S6» կոնցեպտը կասկածների տեղիք է տվել

«Սամսունգ» ընկերությունն իր պաշտոնական կայքում ներկայացրել է «Galaxy S6» և «Galaxy S6 Edge» կոնցեպտները: Սմարթֆոնների նոր մոդելները համալրված են միաձույլ ապակե կաղապարով, ունեն եռակողմ պտտվող էկրան և ճակատային մասում դուրս եկող ստերեոբարձրախոսներ:

Ինչպես նշել է «Geeky-Gadgets» պարբերականը, չնայած «Սա՞ է հաջորդը» վերնագրով գովազդը ոգևորություն է առաջացրել «IT» աշխարհում, սակայն իրականում դա հերթական կեղծիքն է` պաշտոնական հրապարակմամբ: Ըստ պարբերականի` սպառողներին նոր հիասթափություն է սպասվում, քանի որ նոր սմարթֆոնները նման ֆանտաստիկ տեսք չեն ունենա:

Ինչ վերաբերում է «Galaxy S6» կոնցեպտի մյուս հնարավորություններին, ապա, ըստ պաշտոնապես հրապարակված տվյալների` այն կաշխատի «Samsung Exynos 720 8» միջուկային պրոցեսորի հիման վրա, կունենա 3 GB օպերատիվ հիշողություն և նոր 5,1 դյույմանոց QHD էկրան:

13199 | 0
Facebook