Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում՝ դիվանագիտական թաղամասում, Իրանի դեսպանատան մոտ, պայթյուն է որոտացել: Ենթադրվում է, որ մահապարտը մոտեցել է թուրք դիվանագետների ավտոմեքենային և պայթեցրել իրեն: Ահաբեկչությանը զոհ է գնացել Աֆղանստանում Թուրքիայի դեսպանատան աշխատակից, մեկ այլ աշխատակից էլ վիրավորվել է, հաղորդում է թուրքական «ՏեԷրՏե հաբեր» հեռուստաալիքը:
Հիշեցնենք, որ 2014-ի վերջում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի զինված ուժերը լքել են Աֆղանստանը՝ հայտարարելով այդ երկրում անվտանգության պահպանման առաքելության ավարտի մասին:
Դրանից հետո Աֆղանստանում կտրուկ նվազել է միջազգային կառույցների զինված ստորաբաժանումների զինվորների թիվը՝ 139 հազարից նվազելով 12 հազարի: Արդյունքում այս երկրում օրեցոր ավելանում է ահաբեկչությունների թիվն, իսկ զոհերը հաշվվում են հարյուրներվ, գրում է «Ռիաֆան»-ը: