Խնդրում ենք սպասել...

Միջազգային

2015թ. տնտեսական աճ ապահովող երկրների 5-յակը` ըստ «Բլումբերգ»-ի

18:08, հինգշաբթի, 26 փետրվարի, 2015 թ.
2015թ. տնտեսական աճ ապահովող երկրների 5-յակը` ըստ «Բլումբերգ»-ի

Ամերիկյան «Բլումբերգ» գործակալությունը, տնտեսագետ վերլուծաբանների շրջանում հարցում անցկացնելով, պարզել է, թե որ երկրները տնտեսական աճ կապահովեն ընթացիկ 2015 թվականին: Այդ ցուցակի վերին հորիզոնականներն զբաղեցրել են Ասիայի և Աֆրիկայի երկրները:

2015թ. տնտեսական ամենաարագ աճը կապահովի Չինաստանը: Այդ երկրի տնտեսությունը կաճի 7%-ով:

Ցուցակում երկրորդը և երրորդը Ֆիլիպիններն ու Քենիան են: Երկու երկրների ՀՆԱ-ն տարվա վերջին կավելանա 6%-ով: Ընդհանուր առմամբ՝ ըստ վերլուծաբանների` Ֆիլիպինները նավթի արժեզրկման հարցում օգուտ քաղող երկրներից է: Ինչ վերաբերում է Քենիային, ապա այնտեղ, չնայած տնտեսական աճի, շարունակում է ծայրաստիճան բարձր մնալ աղքատության և գործազրկության մակարդակը:

Տնտեսական աճի ցուցանիշներով` առաջին հնգյակում տեղ են գտել նաև Հնդկաստանն ու Ինդոնեզիան, որոնց ՀՆԱ-ն կավելանա 5%-ով:

Տնտեսական արագ աճ ապահովող երկրների 10-յակում են Մալայզիան, Պերուն, Թայլանդը և ԱՄԷ-ն:

Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան` համապատասխանաբար 3% և 2,6% տնտեսական աճով առաջին տասնյակում տեղ չեն զբաղեցրել:

Միջինացված տվյալներով` 2015թ. համաշխարհային տնտեսությունը 3,2%-անոց աճ կգրանցի: Նախորդ երկու տարիներին այդ թիվը կազմել է 3,3%: Նշենք, որ «Բլումբերգ»-ը իր հետազոտություններում ներկայացրել է վերլուծություններ 57 երկրի վերաբերյալ:

6884 | 0
Facebook