Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մադոննան գլխիվայր ընկել է բեմից (տեսանյութ)

10:53, հինգշաբթի, 26 փետրվարի, 2015 թ.
Մադոննան գլխիվայր ընկել է բեմից (տեսանյութ)

Անհաջողություններ կարող են լինել բոլոր արտիստների հետ, և Մադոննան բացառություն չէ: «Brit Awards»-ում ելույթ ունենալու ժամանակ փոփ-աստղը կատարելիս է եղել իր նոր՝ «Living for love» երգը՝ երկարափեշ, շքեղ թիկնոցով: Երգելու ընթացքում նա աստիճաններով բարձրանալիս է եղել ու միաժամանակ արձակել թիկնոցի քուղերը, որպեսզի որոշված պահին պարողները հանեն այն երգչուհու վրայից: Սակայն քուղերը մինչև վերջ չարձակելու, թե պարողների՝ թիկնոցը ուժգին քաշելու, թե այլ պատճառով երգչուհին հաջորդ պահին գլխիվայր անկում է ապրել մի քանի աստիճան ներքև: Սակայն բեմի թագուհին արագ ոտքի է կանգնել և շարունակել շոուն ակնհայտ դժգոհություն արտահայտող դեպքով:

11695 | 0
Facebook