Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ո՞ւմ օգտին է մշակվել շահութահարկի նվազեցման նախագիծը. «168 Ժամ»

10:10, հինգշաբթի, 26 փետրվարի, 2015 թ.
Ո՞ւմ օգտին է մշակվել շահութահարկի նվազեցման նախագիծը. «168 Ժամ»
     «168 Ժամ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով ՀՀ իշխանությունները պայմանավորվածություն են ձեռք բերել ռուսաստանցի մի խոշոր գործարարի հետ շինանյութերի բնագավառում ուժերը համախմբելու և 50 մլրդ դրամի արտահանում իրականացնելու շուրջ: Հենց այդ նպատակի համար էլ մշակվել են «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխությունները, որոնցով 50 մլրդ դրամ արտահանման դեպքում շահութահարկը 10%-ից նվազեցվում է 2%-ի: Ըստ ամենայնի, խոսքը վերաբերում է ցեմենտի արտադրությանը: Հայաստանում ցեմենտ արտադրող երկու գործարաններն էլ թե Հրազդանի ցեմենտի գործարանը, թե Արարատցեմենտը, այսօր մեծամասամբ պարապուրդի են մատնված պահանջարկ չլինելու պատճառով: Եվ ահա, ռուսաստանցի գործարարը ստանձնելու է երկու գործարանների պայմանագրային կառավարումն ու ապահովելու դրանց արտադրանքի արտահանումը ապահովելով»,– գրում է թերթը։
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
3067 | 2
Facebook