Խնդրում ենք սպասել...

Միջազգային

4 երեխաների մայրը զրկվել է գլխամաշկից, երբ մազերն ընկել են շաղափի պտտվող հատվածի մեջ

22:06, չորեքշաբթի, 25 փետրվարի, 2015 թ.
4 երեխաների մայրը զրկվել է գլխամաշկից, երբ մազերն ընկել են շաղափի պտտվող հատվածի մեջ

27-ամյա չեխուհի Պետրա Նովոնտան, ով 4 երեխաների մայր է, իր անուշադրության և չարաբաստիկ պատահարի պատճառով մնացել է առանց գլխամաշկի: Հզոր շարժիչով շաղափն օգտագործելիս, Պետրայի՝ պոչիկի նման կապված մազերն ընկել են շաղափի պտտվող հատվածի մեջ: Կինը չի հասցրել հասկանալ, թե ինչ է կատարվել: Միայն ուշքի գալուց հետո է գիտակցել, որ շաղափը պոկել է իր գլխամաշկի կեսը:

Այսպես են Պետրային տեղափոխել հիվանդանոց
Այսպես են Պետրային տեղափոխել հիվանդանոց

     Նրան հիվանդանոց են հասցրել, որտեղ իրականացրել են գլխամաշկի անհապաղ վերականգնում՝ ոտքերից ու ձեռքերից վերցված մաշկով: Պետրան պատմել է, որ իր գլխամաշկը կարծես թե կարից համաչափորեն պատռված լիներ քթի, հոնքերի և ականջների վերին հատվածներից:
Վիրահատությունից հետո
Վիրահատությունից հետո

Այժմ Պետրան դեռ հիվանդանոցում է, նրա առողջությանը վտանգ չի սպառնում:

15822 | 1
Facebook