Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Հաշմանդամության կարգ նշանակող բժիշկների մարզային «խոպանի» օրերը սկսվել են

18:41, չորեքշաբթի, 25 փետրվարի, 2015 թ.
Հաշմանդամության կարգ նշանակող բժիշկների մարզային «խոպանի» օրերը սկսվել են

Այս օրերին Հայաստանում դարձյալ իրականացվում է հաշմանդամության կարգի հաստատման և վերահաստատման կարգը, ինչը նշանակում է, որ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող պետական իրավասու մարմնի անդամները դարձյալ «խոպան են գնալու» մարզեր: Ասում են՝ Հայաստանում չգրված օրենք է, որ հաշմանդամը պետք է կարգը հաստատող հանձնաժողովին «կամիսիայի օրը» կանխիկով «մուծվի» նշանակված կարգի ամսական թոշակին համապատասխան գումար: Այսպես, եթե օրինակ հաշմանդամության 2-րդ կարգը ենթադրում է մոտ 35 հազար դրամ, ապա «կամիսիայի օրը» նա պետք է այդ 35 հազարը կանխիկ տա վերահաստատող հանձնաժողովին, որպեսզի չզրկվի հաշմանդամության թոշակից:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
9446 | 6
Facebook