Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

«Մի քիչ հղի» տղամարդկանց 10-օրյա չարչարանքը

23:16, չորեքշաբթի, 25 փետրվարի, 2015 թ.
«Մի քիչ հղի» տղամարդկանց 10-օրյա չարչարանքը

Մայրության օրվան ընդառաջ այս 3 ամուսնացած տղամարդիկ որոշել են մտնել հղի կնոջ կերպարի մեջ՝ փորձելով պատկերացնել նրա կարգավիճակը: Դրա համար նրանք հագել են հատուկ հարմարանք, որը կշռել է 15 կգ և իրենից ներկայացրել է արհեստական որովայն ու կրծքեր: Տղամարդկանցից ամեն մեկն այդ համազգեստն իր մարմնին ամրացված ապրել է 10 օր, իրենց որակմամբ՝ չարչարանքի 10 օրեր:

Տղամարդկանցից ամեն մեկն իր բլոգում ամենօրյա գրառումներ է արել սեփական ինքնազգացողության վերաբերյալ: Պարզվել է, որ տհաճություններն սկսվել են հենց առաջին գիշերվանից, երբ «հղի» տղամարդիկ ստիպված են եղել քնել միայն մեջքի վրա, ինչի պատճառով առավոտյան արթնացել են մեջքի ցավերով ու վատ տրամադրությամբ:

Օրեր անց նրանցից մեկն անգամ խոստովանել է, որ այդ վիճակի պատճառով մի անգամ պարզապես նստել է բազմոցին ու արտասվել:
Եվ սա այն դեպքում, երբ նրանք իրենց մարմնի վրա փորձարկել են հղիության ընդամենը մեկ առանձնահատկություն, այն էլ՝ ընդամենը 10 օրով: Բնականաբար, այնպիսի վիճակների մասին, ինչպիսիք վատ ինքնազգացողությունն է, գլխապտույտը, սրտխառնոցը, պտղի ճնշումը ներքին օրգանների վրա կամ էլ հորմոնային դաշտի կտրուկ փոփոխությունները, խոսք լինել չէր կարող:

10-օրյա փորձությունից հետո 3 տղամարդիկ շտապել են երախտագիտություն հայտնել իրենց կանանց՝ 9 ամիս դիմանալու և իրենց երեխաներ պարգևելու համար:

11550 | 3
Facebook