Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ծխելը բնավ էլ չի հանգստացնում նյարդերը

21:05, երեքշաբթի, 24 փետրվարի, 2015 թ.
Ծխելը բնավ էլ չի հանգստացնում նյարդերը

Ծխելու սիրահարները հաճախ են արդարանում՝ ասելով, թե ծխում են, որ հանգստացնեն նյարդերը: Սակայն Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները պարզել են, որ ծխողների մոտ 70 տոկոսով ավելի են նյարդային և դեպրեսիկ վիճակները, քան չծխողների:

Հենց ծխողների մեծ մասն է հակված դեպրեսիաների, անհանգիստ վիճակի, նյարդային գրգռվածության, ասում են մասնագետները: Ընդ որում, դեպրեսիվ նյարդային վիճակը, թեև առավել թույլ մակարդակով, բայց պահպանվում է նաև ծխելը թողածների մոտ:

Հետազոտություններին մասնակցել են 6500 կամավորներ: Նյարդային վիճակ նկատվել է ծխողների 18,3 տոկոսի, չծխողների 10 տոկոսի և ծխելը թողածների 11,3 տոկոսի մոտ:

6793 | 3
Facebook