Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիայում ստեղծված ռոբոտ-սանիտարը հոգ կտանի հիվանդների մասին

22:10, երեքշաբթի, 24 փետրվարի, 2015 թ.
Ճապոնիայում ստեղծված ռոբոտ-սանիտարը հոգ կտանի հիվանդների մասին

Ճապոնական «RIKEN» և «Sumitomo Riko Company» ընկերությունների ինժեներներն ստեղծել են փորձարարական ռոբոտ-սանիտար, որն ստացել է ROBEAR անվանումը: Այն հեշտությամբ կարողանում է մարդկանց տեղից տեղ տեղափոխել, օրինակ՝ անվասայլակից՝ մահճակալ, կամ հակառակը: ROBEAR-ը հանդիսանում է իր նախորդների՝ 2009-ին ստեղծված RIBA-ի և 2011-ին ստեղծված RIBA-2-ի ժառանգորդը և դրանց համեմատ ավելի թեթև է՝ 140 կգ: Բացի այդ, նոր ռոբոտի շարժումներն առավել սահուն են, ճշգրիտ ու թեթև: Այն նաև շատ ամուր է, ունի ոտքեր, որոնց շնորհիվ կարող է հիվանդներին գրկած սենյակից սենյակ տեղափոխել:

6279 | 0
Facebook