Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ադրբեջանցի դիվերսանտներին վերադարձնելու ԱՄՆ-ի պահանջներին հայկական կողմը կարող է պատասխանել նույնատիպ պահանջով

14:40, երեքշաբթի, 24 փետրվարի, 2015 թ.
Ադրբեջանցի դիվերսանտներին վերադարձնելու ԱՄՆ-ի պահանջներին հայկական կողմը կարող է պատասխանել նույնատիպ պահանջով

Ադրբեջանցի հանցագործ դիվերսանտներին վերադարձնելու՝ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների պահանջներին հայկական կողմը կարող է պատասխանել նույնատիպ պահանջով. 2014թ. դեկտեմբերի 27-ից Ադրբեջանում գերի է հայ Արսեն Բաղդասարյանը, որին թշնամին տարել է դիվերսիոն գործողությամբ: Արսեն Բաղդասարյանին ադրբեջանցիները նույնիսկ չեն թույլատրում հանդիպել Կարմիր Խաչի ներկայացուցիչների հետ, ոչ ոք չգիտի, ինչ վիճակում է հայ երիտասարդը:
     Այսպիսի վիճակում ի՞նչ մարդասիրության ու տարբեր ժեսշտերի մասին է խոսքը, ի՞նչ ընտրողական վերաբերմունք է, որն իրեն թույլ է տալիս անել աշխարհի «ամենամարդասեր» ու «ամենադեմոկրատ» երկիրը:
     Ինչո՞ւ նույնպիսի մարդասիրական ժեստի պահանջով Ջեյն Պսակին կամ Վիկտորյա Նուլանդը չեն դիմում Ադրբեջանի իշխանությանը՝ հանձնել ոչ թե հանցագործ, այլ սովորական հայ երիտասարդի:

3274 | 0
Facebook