Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆլորիդայի վրա երկնաքարային անձրև է տեղացել

00:08, չորեքշաբթի, 25 փետրվարի, 2015 թ.
Ֆլորիդայի վրա երկնաքարային անձրև է տեղացել

Ամերիկայի երկնաքարային միությունը հայտարարել է, որ անցած հանգստյան օրերին ավելի քան 160 հաղորդագրություն է ստացել այն մասին, որ Ֆլորիդա նահանգի գիշերային երկնքում նկատվել են երկնաքարի նմանվող առկայծող երևույթներ: Որոշ ականատեսներ էլ պատմել են, որ առկայծող լույսերից բացի լսել են նաև ձայն և դղրդյուն: Մասնագետները հաստատել են, որ Ֆլորիդայում, այսպես կոչված, երկնաքարային անձրև է տեղացել, ինչն ավելի վաղ նկատվել է Փենսիլվանիայում, Նյու Յորքում և Օհայոում:

9280 | 0
Facebook