Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհի ամենամեծ հեռուստաէկրանը Նյու Յորքում է

21:03, շաբաթ, 28 փետրվարի, 2015 թ.
Աշխարհի ամենամեծ հեռուստաէկրանը Նյու Յորքում է
     Աշխարհի ամենամեծ ու ամենաթանկ հեռուստաէկրանը տեղադրված է Նյու Յորքի կենտրոնական փողոցներից մեկում: Էկրանի հզորությունը 24 մլն պիկսել է, անկյուններում ունի տեսախցիկներ, որոնք որոշակի ժամանակահատվածը մեկ ցուցադրում են նաև անցորդներին: Նախաձեռնության հեղինակը Clear Channel Spectacolor-ն է, որը մեծ գումարներ է վաստակում այն ընկերություններից, որոնք ցանկանում են իրենց գովազդը ցուցադրել հենց այդ էկրանին: Այն փակցված է հյուրանոցի պատին, փակում է 8 հարկ, ունի 100 մետր երկարություն: Հեռուստաէկրանին առաջին անգամ ներկայացվել է Google-ի գովազդը: New York Times-ը գրում է, որ գովազդը 4 շաբաթ ցուցադրելու դիմաց Google-ը վճարել է 2,5 մլն դոլար:
5387 | 0
Facebook