Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Համացանցում ավելանում են աշխարհի ամենամեծ բնակելի երկնաքերի հրդեհի տեսանյութերը

11:50, կիրակի, 22 փետրվարի, 2015 թ.
Համացանցում ավելանում են աշխարհի ամենամեծ բնակելի երկնաքերի հրդեհի տեսանյութերը

Դուբայում գտնվող՝ աշխարհի ամենաբարձրահարկ բնակելի շենքում բռնկված հրդեհի տեսանյութերը համացանցում գնալով ավելանում են: Հիշեցնենք, որ «Ջահ» անունով 336 մետրանոց աշտարակը ջահի պես բռնկվել էր փետրվարի 21-ի գիշերը: Հրդեհն առաջացել էր 79 հարկանի շենքի մոտավորապես 50-րդ հարկում և քամու պատճառով կես ժամվա մեջ տարածվել 20 հարկերով: Ե´վ այդ, և´ մոտական շենքերի մոտ 1000 բնակիչները տարհանվել են, տուժածներ չկան: Հրշեջներին հաջողվել է հրդեհը մարել 3 ժամ անց: Հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն:

«Ջահ»-ը (The Torch) կառուցվել է 2011 թվականին և ճանաչվել աշխարհի ամենաբարձր բնակելի երկնաքերը՝ 676 շքեղ բնակարաններով:

13243 | 0
Facebook