Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երևան մոլ»-ից հոսպիտալացվողների թիվն ավելանում է

15:36, ուրբաթ, 20 փետրվարի, 2015 թ.
«Երևան մոլ»-ից հոսպիտալացվողների թիվն ավելանում է
     Մինչ «Երևան մոլ» առևտրի կենտրոնի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածում, որ այսօրվա ակցիայի արդյունքում ««Մոլ»-ն իրապես մարդաշատ էր, սակայն ոչ մի արտառոց դեպք չի գրանցվել», հոսպիտալացվածների թիվն ավելանում է:
     Ավելի վաղ հայտնել էինք, որ մարդկանց բազմության, հրմշտոցի ու ծեծկռտուքի հետևանքով 3 մարդ տեղափոխվել է «Էրեբունի» հիվանդանոց: ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում ընդունարանի բաժանմունքի վարիչ Հասմիկ Սաիյանը քիչ առաջ ասաց, որ բուժկենտրոն տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է 4-ի. «Թե կոնկրետ ինչ վնասվածքներով են հոսպիտալացվել, դեռ չեմ կարող ասել, քանի որ հետազոտությունը շարունակվում է, իսկ հոսպիտալացվողների թիվն` ավելանում»,- ասաց նա:
Տեսանյութը՝ «1in.am»-ի
18650 | 8
Facebook