Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Ինչու է ամենավատ սնվող երկրների ցուցակում Հայաստանն առաջինը

21:10, ուրբաթ, 20 փետրվարի, 2015 թ.
Ինչու է ամենավատ սնվող երկրների ցուցակում Հայաստանն առաջինը

Աշխարհի 197 երկրներում անցկացված գլոբալ հետազոտության հեղինակները հրապարակել են ամենաանառողջ սննդակարգով երկրների ցուցակը, որտեղ Հայաստանը գլխավորել է տասնյակը: Այդ ցուցակում երկրորդ և երրորդ տեղը զբաղեցնում են Բելգիան և Հունգարիան: Իսկ ամենալավ սնվող երկրների եռյակը կազմել են Չադը, Սիրեա-Լեոնան և Մալին:

Global Burden of Diseases Nutrition and Chronic Diseases Expert Group-ի կողմից (NutriCoDE) անցկացված հետազոտության շրջանակներում ընդգրկվել է 4.5 միլիարդ չափահաս մարդ` մոլորակի բնակչության 90 տոկոսը: Գիտնականների հավաստմամբ` առողջ սննդակարգը ենթադրում է մրգերի, բանջարեղենի, ընդեղենի օգտագործում: Իսկ անառողջ համարվում է ֆասթ-ֆուդը, պահածոյացված ու տապակած սնունդը:

Հայաստանի Սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ Ռուբեն Հայթյանի խոսքով` ինչ վերաբերում է ներկայումս հայկական շուկայում անվտանգ սննդի առկայությանը՝ տեղական արտադրանքը շատ ավելի որակյալ է, քան ներկրված արտադրանքը: «Արտասահմանից ներկրված արտադրանքի մեջ շատ են օգտագործվում հավելանյութեր, մինչդեռ, մեր տեղական շուկայի փոքր լինելով պայմանավորված՝ մթերքի պահպանման խնդիր չկա, այդ իսկ պատճառով էլ դրանք չեն պարունակում տարբեր հավելանյութեր և գունանյութեր»,- պարզաբանում է Ռուբեն Հայթյանը:

Հայաստանի Սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ Ռուբեն Հայթյան
Հայաստանի Սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ Ռուբեն Հայթյան

     Իսկ սննդաբան Վարդանուշ Պետրոսյանն առավել վտանգավոր է համարում գունավոր, գազավորված ըմպելիքներն ու երշիկեղենը և խորհուրդ է տալիս հեռու նմալ հատկապես դրանց օգտագործումից: «Կան մարդիկ, ովքեր գիտակցելով շարունակում են օգտագործել վնասակար սնունդ: Նրանց կարող եմ խորհուրդ տալ պարզապես չգնել: Ես ինքս հրաժարվում եմ անառողջ սննդից»,- ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց սննդաբանը:
Սննդաբան Վարդանուշ Պետրոսյան
Սննդաբան Վարդանուշ Պետրոսյան

8926 | 0
Facebook