Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ուսման վարձի առավելագույն չափի մասին

16:26, հինգշաբթի, 19 փետրվարի, 2015 թ.
Ուսման վարձի առավելագույն չափի մասին

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Ուսման վարձի առավելագույն չափի սահմանում՝ ըստ կրթական աստիճանների և հավատարմագրման արդյունքների» որոշումը, որը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում անկախ դրանց գերատեսչական ենթակայությունից և կազմակերպական-իրավական ձևից, ինչպես նաև՝ ուսուցման ձևից (առկա, հեռակա, հեռավար), իրականացվող հիմնական կրթական աստիճաններով (բակալավր և մագիստրոս), հավատարմագրման արդյունքների վրա հիմնված, ուսման վարձի առավելագույն չափի սահմանման հետ կապված հարաբերությունները:
     Կրթական աստիճանների և հավատարմագրման արդյունքների վրա հիմնված ուսման վարձի առավելագույն չափը ուսման վարձի այն շեմն է, որը ուսումնական հաստատությունը կարող է սահմանել տվյալ մասնագիտության գծով կրթական ծառայություններ մատուցելու համար:
     Նշված որոշումով սահմանվում է միջազգային կառույցների կամ Որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից հավատարմագրված ուսումնական հաստատության ըստ կրթական աստիճանների (բակալավր և մագիստրոս) և հավատարմագրման արդյունքների (ինստիտուցիոնալ պայմանական, ինստիտուցիոնալ, ծրագրային պայմանական, ծրագրային) վրա հիմնված ուսման վարձի առավելագույն չափը, ինչը կխթանի բարձրագույն ուսումնական հաստատություններին բարձրացնելու մատուցվող կրթական ծառայությունների որակը:

4875 | 1
Facebook