Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Իտալիայում շոկոլադե մոտ 50 մետրանոց սալիկ են պատրաստել

18:36, հինգշաբթի, 19 փետրվարի, 2015 թ.
Իտալիայում շոկոլադե մոտ 50 մետրանոց սալիկ են պատրաստել

Իտալիայի Պավիա նահանգի Սանաձարո դե’Բուրգոնդի քաղաքում ապրող 3 հրուշակագործներ բուրգունդական դիմակահանդեսին ընդառաջ պատրաստել են աշխարհի ամենաերկար շոկոլադե սալիկը: Դրա երկարությունը 49,26 մետր է: Այն կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում: Շոկոլադի պատրաստման համար հրուշակագործներին 51 կգ սև շոկոլադ է անհրաժեշտ եղել:

Սանաձարո դե’Բուրգոնդիի քաղաքապետը պաշտոնապես չափել է շոկոլադի երկարությունն, ու այն այնուհետև բաժանվել է դիմակահանդեսի մասնակիցներին: Այս քաղաքում է պատրաստվել նաև աշխարհի ամենածանր թխվածքաբլիթը և այստեղ է անցկացվել գլիտվեյնի ամենազանգվածային փառատոնը:

5544 | 0
Facebook