Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կ. Պոլսում հայտնի լրագրողը սպանվել է ձնագնդի խաղալու պատճառով

16:13, չորեքշաբթի, 18 փետրվարի, 2015 թ.
Կ. Պոլսում հայտնի լրագրողը սպանվել է ձնագնդի խաղալու պատճառով

Երեկ երեկոյան Կ. Պոլսի Քադըքոյ շրջանում սպանվել է հայտնի լրագրող և գրող Նուհ Քոքլուն: Ինչպես գրում է «Ակօս»-ը, լրագրողը մահացել է սրտի շրջանում հասցված դանակի հարվածից՝ ձնագնդի խաղալու ժամանակ:

Լրագրողի պատրաստած ձնագնդին պատահաբար կպել է արհեստավորի խանութի ապակիներից մեկին: Այդ ամենն այնքան է բարկացրել արհեստավորին, որ վերջինը հարձակվել է Քոքլուի վրա և դանակի հարված հասցրել սրտի շրջանում:

Լրագրողին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը չի հաջողվել փրկել:

10280 | 1
Facebook