Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շումախերի հարազատները հրաշքի հույս չունեն

17:26, երկուշաբթի, 16 փետրվարի, 2015 թ.
Շումախերի հարազատները հրաշքի հույս չունեն
     Գերմանացի հայտնի ավտոարշավորդ Միխայիլ Շումախերի վերականգնողական փուլը շատ դանդաղ է ընթանում: Նրա ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը լրագրողներին հայտնել է հետևյալը. «Շումախերի վերականգնողական փուլը շատ դանդաղ ընթացք ունի: Շումախերի՝ նորմալ կյանքին վերադառնալու հույս չկա: Հորիզոնում հրաշք չկա, երաշխիք՝ նույնպես»,- աղբյուրի խոսքն է մեջբերում «Էքսպրես» պարբերականը:
Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ Շումախերի բուժման վրա ծախսվել է արդեն 19 մլն դոլար:
Այս մասին տեղեկությունները հաստատել է նաև նեյրովիրաբույժ Փիթեր Հեմլին:
«Առաջընթացը անորոշ է: Ավելին, երբ մարզիկը վերականգնվում է նման ծանր վնասվածքից, ապա դա մի քանի տարվա հարց է: Եվ միշտ չէ, որ հաջողվում է վերականգնվել»,- ասել է նա:
15152 | 0
Facebook