Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կոպենհագենում Մուհամեդի ծաղրանկարների հեղինակը հայտնվել է ահաբեկչի թիրախում. կա 2 զոհ

13:28, կիրակի, 15 փետրվարի, 2015 թ.
Կոպենհագենում Մուհամեդի ծաղրանկարների հեղինակը հայտնվել է ահաբեկչի թիրախում. կա 2 զոհ

Կոպենհագենի ոստիկանությունը հայտնում է, որ գնդակահարել է այն մարդուն, ով կասկածվում է երեկ երեկոյան 2 մարդու կյանք խլած ահաբեկչության իրականացման համար, գրում է «ԲիԲիՍի»-ն:

Տղամարդը կրակ է բացել իրեն հետապնդող ոստիկանների ուղղությամբ և պատասխան կրակից սպանվել:

Տեղեկացնենք, որ երեկ ուշ երեկոյան ահաբեկչական գործողություն է իրականացվել կոպենհագենյան սրճարաններից մեկում, որտեղ անցկացվելիս է եղել խոսքի ազատությանը նվիրված քննարկում: Այդ երեկոյին ներկա է եղել նաև Դանիայում Ֆրանսիայի դեսպանը և ավելի վաղ ահաբեկչության թիրախ դարձած «Շառլի Էբդո» խմբագրության նկարիչ, ազգությամբ շվեդ Լարս Վիլքսն, ով հեղինակել էր Մուհամեդին պատկերող ծաղրանկարները: Կրակոցների արդյունքում զոհվել է մեկ մարդ, ծաղրանկարիչն ու դեսպանն անվնաս են մնացել: Հաղորդվում է նաև մինչև 5 վիրավորի մասին: Ամենայն հավանականությամբ` հենց 68-ամյա Վիլքսն էլ հանդիսացել է ահաբեկչի թիրախը:

Հանցագործն անհետացել է, իսկ կարճ ժամանակ անց կրակոցներ են հնչել նաև հրեական սինագոգում, որտեղ սպանվել է 55-ամյա պահակը:

Դանիայի ոստիկանությունը դարանակալել է այն տան մոտ, որտեղ, իրենց տվյալներով, ապրելիս է եղել կասկածյալը: Երբ առավոտյան կողմ նա վերադարձել է ու նկատել ոստիկաններին, կրակ է բացել, իսկ ոստիկանների պատասխան կրակից մահացել է:

Այս ամենից հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման թուիթերյան էջում նշվել է, որ ահաբեկիչը «միայնակ գայլ է» եղել: «Միայնակ գայլեր»-ը միայնակ որս են իրականացնում Եվրոպայում և «վերացնում» բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ վարկաբեկում են Մուհամմեդին:

12613 | 1
Facebook