Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

109-ամյա ծերունին պինգվինների համար տաք հագուստներ է գործում

22:08, ուրբաթ, 13 փետրվարի, 2015 թ.
109-ամյա ծերունին պինգվինների համար տաք հագուստներ է գործում

Այս պինգվինները բնավ էլ ինչ-որ գովազդային ակցիայի մաս չեն կազմում: Նրանց տաք հագուստներով ապահովում է Ավստրալիայի պինգվինների պաշտպանության ֆոնդը, որի ամենահայտնի անդամներից մեկը 109-ամյա Ալֆրեդ Դեյթն է: Դեռ 2013-ին այս ֆոնդը դիմել էր Նոր Հարավային Ուելսի բնակիչներին՝ խնդրելով փոքրիկ պինդգվինների համար սվիտերներ գործել: Պատճառն այն է, որ նավթային թափոնների պատճառով այս թռչունների արտաքին պաշտպանիչ շերտը կեղտոտվում է և այլևս չի կարողանում իրականացնել իր գործառույթը: Արդյունքում փոքրիկ պինգվինները սառչում են ու սատկում:

Երբ 2014-ի մարտին 109-ամյա ծերունին տեղափոխվել է տարեցների տուն, աշխատակիցներին հայտնել է, որ կարողանում է գործել: Վերջիններն էլ խնդրել են համագործակցել Պինգվինների պաշտպանության ֆոնդի հետ և սվիտերներ գործել:


     Այսպիսով, 109-ամյա ծերունու և ֆոնդի այլ անդամների շնորհիվ հաջողվել է փրկել 32 հազար պինգվինի կյանք:

17529 | 0
Facebook