Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Ֆիզիկոսները բացահայտել են ադիբուդիի առաջացման բոլոր մանրամասները

20:18, հինգշաբթի, 12 փետրվարի, 2015 թ.
Ֆիզիկոսները բացահայտել են ադիբուդիի առաջացման բոլոր մանրամասները

Փարիզի Պոլիտեխնիկական դպրոցի ֆիզիկոսներ Էմմանուել Վիրոն և Ալեքսանդր Պոնոմարենկոն պարզել են, որ երբ եգիպտացորենի հատիկը տաքանում է 100 աստիճան Ցելսիուս, դրանում առկա խոնավությունը վերածվում է գոլորշու: Այդ գոլորշին ստեղծում է ավելացող ճնշում: Արդեն 180 աստիճանի դեպքում ճնշումը հասնում է 10 մթնոլորտի, ինչից հատիկի արտաքին թաղանթը պատռվում է և այն բացվում է: Աշխարհում հայտնի «փոփ քորն» բառը հենց նշանակում է բացվող եգիպտացորեն:

Պայթող հատիկի տեսանյութը դադաղորեն դիտելով՝ գիտնականները նաև բացահայտել են, որ պայթյունի ձայնը միշտ չէ, որ հայտնվում է թաղանթը պատռվելուն զուգահեռ: Նրանք եզրակացրել են, որ ձայնը արտահանում է թաղանթից ազատված ջրային գոլորշին, իսկ բամբականման նյութն առաջանում է ջրի կտրուկ գոլորշիացման հետևանքով՝ օսլա պարունակող մասնիկներից:

Ֆիզիկոսները հետևել են նաև այն երևույթին, թե ինչպես է բացվող եգիպտացորենն ակրոբատիկական շարժումներ անում օդում: Երբ հատիկը շրջվում է հակառակ կողմի վրա, հայտնվում է օսլայե «ոտք», որը շիկացած թավայի հետ շփումից սկզբում սեղմվում է, այնուհետևէ կտրուկ ուղղվում, ադիբուդին կարծես հրվում է և սկսում «ցատկոտել»:

Այսպիսով, բացահայտվել է, որ այս երևույթի մեջ համակցվում են ֆիզիկայի մի քանի ոլորտներ՝ թերմոդինամիկա, բիոքիմիա, ակուստիկա, պատմել են ֆիզիկոսներն, ովքեր իրենց աշխատանքի արդյունքները հրապարակել են «Journal of the Royal Society Interface» ամսագրում՝ վստահ լինելով որ դրանք պետք կգան տարբեր բնագավառներում՝ շամպայնի արադրությունից սկսած մինչև հրաբխագիտություն:

17133 | 1
Facebook