Երեկ՝ փետրվարի 5-ին, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները Պորոշենկոյի հետ կայացած հանդիպման ժամանակ քննարկել են ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար մշակված նոր տարբերակը: Ինչպես հաղորդում է «ԲիԲիՍի»-ն, Մերկելը, Օլանդն ու Պորոշենկոն Ուկրաինայի արևելքում հրադադարի կոչ են արել:
«Երեք երկրների առաջնորդները հորդորել են անհապաղ դադարեցնել կրակը, դուրս բերել արտասահմանյան զորքերն Ուկրաինայից, փակել սահմանները, հետ քաշել ծանր զինտեխնիկան և ազատել բոլոր գերիներին»,- նշված է Ուկրաինայի նախագահական գրասենյակի տարածած հայտարարության մեջ:
4 ժամ տևած բանակցություններից հետո Մերկելն ու Օլանդը հեռացել են առանց որևէ հայտարարության, իսկ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենոկն նշել է, որ բանակցությունները նոր հրադադարի հույս են ներշնչել:
Նշենք, որ այսօր՝ փետրվարի 6-ին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստվում են Մոսկվայում հակարամտության կարգավորման նոր տարբերակը քննարկել արդեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: