Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նովակ Ջոկովիչը՝ «Australian Open»-ի առաջին հնգակի հաղթող

13:37, երկուշաբթի, 02 փետրվարի, 2015 թ.
Նովակ Ջոկովիչը՝ «Australian Open»-ի առաջին հնգակի հաղթող
     Աշխարհի առաջին ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հաղթել է իր կարիերայի 50-րդ հանդիպումը Ավստրալիայի բաց առաջնության շրջանակներում և հռչակվել է «Australian Open»-ի առաջին հնգակի հաղթող՝ այդ ցուցանիշով առաջ անցնելով Անդրե Աղասիից և Ռոջեր Ֆեդերերից։
Եզրափակչում Ջոկովիչը 7:6, 6:7, 6:3, 6:0 հաշվով առավելության է հասել բրիտանացի Էնդի Մառեյի նկատմամբ։
Մելբուրնում իր հաղթանակների թվով 27-ամյա սերբը երրորդ տեղն է զբաղեցնում՝ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերից (75 հաղթանակ) և շվեդ Շտեֆան Էդբերգից (56 հաղթանակ) հետո։
Նշենք նաև, որ Ջոկովիչը ընդհանուր առմամբ 8 անգամ է հաղթել «Մեծ սաղավարտի» մրցաշարերում՝ 5 անգամ Մելբուրնում, 2 անգամ «Ուիմբլդոնում» և 1 անգամ Ամերիկայի բաց առաջնությունում։
«Հանդիպումում բազմաթիվ շրջադարձային պահեր կային։ Բոլորն, ովքեր ասում էին, որ թեժ պայքար է ընթանալու, իրավացի էին։ Հանդիպումից առաջ երկուսս էլ հավասար հնարավորություններ ունեինք՝ անկախ տիտղոսներից։ Ես ինձ լավ էի զգում, ամեն ինչ լավ էր դասավորվում։ Ուրախ եմ, որ կարողացա հաղթանակ տոնել»,- ասել է Ջոկովիչը։
«Առաջին երեք սեթերում հնարավորություն ունեի խաղը հետ բերելու։ Սակայն չորրորդ սեթում արդեն ուշ էր։ Պետք է դիտարկեմ այս խաղը և հետևություններ անեմ՝ ես էի վատ խաղում, թե Ջոկովիչն էր իդեալական գործում։ Այնումանայնիվ, այդպես էլ ուշքի չեկա»,- ասել է Մառեյը։
13109 | 2
Facebook