Խնդրում ենք սպասել...

Համացանց

Սրանք չեն կարող հայրենիքը լինել

21:45, կիրակի, 01 փետրվարի, 2015 թ.
Սրանք չեն կարող հայրենիքը լինել

Դատապարտելով երեկվա ծեծուջարդը, ուզում եմ ընդամենն ավելացնել:
     Հայաստանցի-ղարաբաղցին նոր երևույթի չի, սա հանգույցն էր: Միշտ էստեղ կռիվ էի անում, թե հայ ենք, ի՞նչ կապ ունի ով որտեղից ա:
     Արցախում, եղբորս ծառայության ընթացքում մի կիսածանոթի տանը լսեցինք.
     - Հայաստանցիքին սիրյում չըմ - արտահայտությունը, - շարունակությունը, թե՝ աղջկաս ամեն ազգի տղի կտամ, համա հայաստանցու տամ չեմ:
     Ներսս լրիվ իրար խառնվեց:
     Հորս հիշեցի փայլող աչքերով Օմարից պատմելիս, նրա կորցրած ընկերներին: Ոտքը կորցրած հոպարիս: Ու ընթացքում, փորձում էի կատաղած զինվոր եղբորս խաղաղեցնել, թե սրանք չեն կարող լինել հայրենիքը, հանգի՛ստ, հանգի՛ստ: Եվ ես էի վիրավորված, և հայրս, և եղբայրս, վերջում էլ մնում էր ասեինք` աչքդ հանե՞լ են հայաստանցիք:

Հետո մեծ սրտով մեզ դիմավորած, ընդունած, ճանապարհած արցախցի Ռուսլան Սարգսյանին շնորհակալություն ասեցինք ու մտածեցինք` գյուղ չկա որ շուն չլնի:

6027 | 6
Facebook