Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռոնալդուն իր ոչ մարզական արարքը բացատրել է անձնական խնդիրներով

18:33, կիրակի, 01 փետրվարի, 2015 թ.
Ռոնալդուն իր ոչ մարզական արարքը բացատրել է անձնական խնդիրներով
     «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բացատրել է, թե իր ոչ մարզական պահվածքը «Կորդոբա»-ի դեմ հանդիպումում անձնական կյանքում բարդ իրավիճակի պատճառով է։ Հիշեցնենք, որ պորտուգալացին այդ հանդիպումում ձեռքով հարվածել է մրցակցի երկու ֆուտբոլիստների, ինչի համար ավելի ուշ որակազրկվել է 2 հանդիպումով։
Իսպանական «Cuatro» հեռուստաալիքը փաստում է, որ Ռոնալդուն մարզման ընթացքում խաղընկերներին խոստացել է, որ նման բան այլև չի կրկնվի և բացատրել է իր արարքը անձնական կյանքում առկա խնդիրներով։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ոսկե Գնդակի» հանձման արարողությունից մի քանի օր առաջ բաժանվել է ընկերուհուց՝ ռուս մոդել Իրինա Շեյքից։
7574 | 1
Facebook