Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թաթարստանում ամուսնացել է 76-ամյա կույսը

14:45, կիրակի, 01 փետրվարի, 2015 թ.
Թաթարստանում ամուսնացել է 76-ամյա կույսը

Թաթարստանի տարեցների տներից մեկում ամուսնացել է 76 տարեկան Սակինան, ով նախկինում երբեք տղամարդու հետ չի շփվել և կույս է եղել մինչև իր հարսանիքը: Նրա ընտրյալը դարձյալ այդ հաստատությունում բնակվող 67-ամյա Գուսման Վալիուլինն է, ով հաշմանդամության պատճառով նախկինում ևս ամուսնացած չի եղել: Ընդ որում, փեսացուն ամաչկոտ է եղել, և հարսնացուն ինքն է նրան դրդել այդ քայլին:

Տարեց հարսնացուն պատմել է, որ երիտասարդ տարիքում շատ խիստ մայր է ունեցել, ով արգելել է իրեն տղամարդկանց հետ անգամ խոսել, իսկ իր բոլոր փեսացուներին փայտով ծեծել ու վռնդել է: Այնուհետև ինքն աշխատել է գյուղական ֆերմաներում լուսաբացից մինչև կեսգիշեր և անձնական կյանքի ժամանակ չի ունեցել:

Այժմ զույգը շատ երջանիկ է, հաստատության տնօրինությունը նրանց առանձին սենյակ է տվել:

«Գուսմանն ինձնից կստանա այն, ինչը դեռ ոչ մի տղամարդ չի ստացել»,- ասել է նորահարսը:

7788 | 1
Facebook