Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Գյումրու թատրոնը միակն է Հայաստանում, որն ունի PR-մենեջեր և չունի հանդիսատեսի խնդիր». Լյուդվիգ Հարությունյան

13:50, կիրակի, 01 փետրվարի, 2015 թ.
«Գյումրու թատրոնը միակն է Հայաստանում, որն ունի PR-մենեջեր և չունի հանդիսատեսի խնդիր». Լյուդվիգ Հարությունյան
     Արդեն 5 տարի է, ինչ Գյումրու` Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը ղեկավարում է Գևորգ Խաչատրյանն, ով առաջին օրից որոշել է, որ թատրոնը պետք է ունենա պրոդյուսեր` PR մենեջեր, ով կզբաղվի թատրոնի գովազդով: Արդեն 5 տարի է այդ գործը ստանձնում է պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը, և ինչպես ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում հավաստիացրեց թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը` թատրոնում տոմսերը սպառվում են, և հանդիսատեսի խնդիր չունեն: Նրա խոսքով` թատրոնը համալրված է երիտասարդներով, և ստեղծագործական բուռն շրջանում է: «Այս պահին թատրոնում փորձեր են ընթանում, միանգամից 3 պրեմիերա կունենանք շուտով: Փետրվարի 8-ին հանդիսատեսի դատին կհանձնենք Դելմարի` «Հիշիր վաղվա օրը» մելոդրաման, Եղեռնի 100-ամյակի առթիվ Նիկոլայ Ծատուրյանը կբեմադրի Սևակ` «Ղողանջ հուսո», որն իրականացվում է մշակույթի նախարարության աջակցությամբ, ինչպես նաև, զուգահեռ կբեմադրվի կոմեդիա: Երկար տարիներ թատրոնում չի բեմադրվել Շեքսպիր, այս տարի այդ բացը ևս կլրացնենք»,- ասաց գլխավոր ռեժիսորը: Նրա խոսքով` հյուրախաղեր մշտապես ունենում են մայրաքաղաքում և Արցախում, բայց վաղուց Հայաստանից դուրս չեն ներկայացել: «Հույս ունենք՝ այս տարի կկարողանանք դրսում ներկայանալ, քանի որ ներկայացնելու շատ բան ունենք», - նշեց ռեժիսորը:
Գյումրու թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյան
Գյումրու թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյան
Նա նաև պատմեց թատրոնում` երեկոյան աբոնիմենտներ իրականացնելու մասին. «Դա իրենից ակցիա է ներկայացնում, երբ հանդիսատեսը գնելով մեկ տոմս` միանգամից երեք ներկայացում դիտելու հնարավորություն է ստանում: Փորձը ցույց է տալիս, որ այդ ակցիան հանդիսատես է բերում թատրոն, և մեր ներկայացումներն անցնում են լիքը դահլիճում: Այդ հարցում մեզ բազմիզս աջակցել են մարզպետն ու ոստիկանապետը: Երբ թատրոն գալիս են ոստիկաններ կամ քաղաքական գործիչներ, դա ավելի է ոգևորում հանդիսատեսին»,- խոստովանեց ռեժիսորը, ում խոսքով` ինչպես բոլոր թատրոններում, այստեղ ևս կան թերություններ, որոնք ամեն կերպ փորձում են վերացնել:
3834 | 0
Facebook