Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԻՊ»-ը գլխատել է ճապոնացի 2-րդ պատանդին. Ճապոնիան զայրացած է

13:08, կիրակի, 01 փետրվարի, 2015 թ.
«ԻՊ»-ը գլխատել է ճապոնացի 2-րդ պատանդին. Ճապոնիան զայրացած է

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ իր երիրը «չի հանձնվի ահաբեկիչների դեմ պայքարում», և «կընդլայնի իր աջակցությունն այն երկրներին, որոնք պայքար են մղում «Իսլամական պետության» դեմ»:

Նշենք, որ նախօրեին համացանցում է հայտնվել պատանդ վերցված ճապոնացի 2-րդ լրագրողի գլխատման տեսանյութը: Նրա ընկերոջն ու հայրենակցին իսլամիստները գլխատել էին օրեր առաջ: Իսլամիստները հայտարարել են, որ այդկերպ իրենք վրեժ են լուծում Ճապոնիայից՝ «ԻՊ»-ի դեմ պաքարելու համար:

Ճապոնիայի վարչապետը հայտարարել է, որ ողջ երկիրը քենով է լցված իսլամիստ ահաբեկիչների դեմ և խոստացել է պատասխանատվության ենթարկել մահապատիժների հեղինակներին, գրում է «ԲիԲիՍի»-ն:

17381 | 7
Facebook