Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հյուսիսային Կորեան պատրաստ է միջուկային պատերազմի

12:25, կիրակի, 01 փետրվարի, 2015 թ.
Հյուսիսային Կորեան պատրաստ է միջուկային պատերազմի

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը անհավանական է համարել ԱՄՆ ներկայիս իշխանությունների հետ երկխոսություն սկսելը և հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած, անգամ՝ միջուկային պատերազմի: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին` հղում անելով հարավկորեական «Ռենհալ» լրատվականին: Կիմ Չեն Ինը մասնավորապես ասել է. «Մենք ցանկություն չունենք բանակցություններ վարել կատաղած շների հետ»:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկացիներին խոստացել էր, որ հյուսիսկորեական ռեժիմը շուտով անկում է ապրելու: Դրան հետևել է Հյուսիսային Կորեայի արտգործնախարարության հայտարարությունը, որում Օբամայի խոսքերը որակվել են իբրև «անհաջողակի խղճուկ մռթմռթոցներ»:

8373 | 0
Facebook