Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Աֆրիկայի թագուհիներ». տղամարդը ստեղծել է «Բարբի»-ի նիգերիական տարբերակը (տեսանյութ)

17:26, շաբաթ, 31 հունվարի, 2015 թ.
«Աֆրիկայի թագուհիներ». տղամարդը ստեղծել է «Բարբի»-ի նիգերիական տարբերակը (տեսանյութ)

Նիգերիայի 43-ամյա բնակիչ Թաոֆիք Օկոյան ստեղծել է «Բարբի» հանրահայտ տիկնիկների նիգերիական տարբերակը: Ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ը, նա սևամորթ տիկնիկների հավաքածուն ստեղծելու մասին որոշումը կայացրել է այն ժամանակ, երբ իր զարմուհու համար խանութներում չի կարողացել իրենց ազգի կանանց պատկերով տիկնիկ գտնել: Այժմ Օկոյայի ստեղծած «Բարբի»-ի նիգիերական տարբերակն այդ երկրում ավելի մեծ պահանջարկ է վայելում, քան սպիտակամորթ և շիկահեր ավանդական «Բարբի»-ները:

Օկոյայի ստեղծած տիկնիկներն ստացել են «Աֆրիկայի թագուհիներ» անվանումը և նրանցից յուրաքնաչյուրն արժե 10 ամերիկյան դոլար: Օկոյան այդ տիկնիկներին ստեղծել է նիգերիացիներին հատուկ մաշկի գույնով և հանդերձանքով:

Նիգերիացի տղամարդը նշել է, որ այդ տիկնիկների միջոցով ցանկացել է ցույց տալ իրենց պատմությունը, մշակույթն ու ավանդույթները՝ միաժամանակ վերհանելով նիգերիացի կնոջ գեղեցկությունը: Նա նշել է նաև, որ ինքը հույս ունի, որ այդ տիկնիկները դրական ազդեցություն կունենան իր դստեր վրա, ով մի ժամանակ սպիտակամորթ դառնալու ցանկություն էր հայտնել:

10747 | 0
Facebook