Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Օլիմպիակոսը» խզել է Ղազարյանի հետ պայմանագիրը

18:21, շաբաթ, 31 հունվարի, 2015 թ.
«Օլիմպիակոսը» խզել է Ղազարյանի հետ պայմանագիրը
     Հունական «Օլիմպիակոսը» խզել է պայմանագիրը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի հետ։
Հիշեցնենք, որ Ղազարյանը տեղափոխվել է «Օլիմպիակոս» այս ամառ։ Նա Հունաստանի առաջնությունում երեք խաղի է մասնակցել, իսկ գավաթի խաղարկությունում՝ 4 խաղի։ Բացի այդ, Ղազարյանի մասնակցությամբ 7 խաղում «Օլիմպիակոսը» պարտություն չի կրել. 5 հաղթանակ, 2 ոչ-ոքի։
     Ղազարյանի ապագայի մասին դեռ ոչ մի տեղեկություն չկա։
3030 | 0
Facebook