Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուիլյամսը, 16 անգամ անընդմեջ հաղթելով Շարապովային, հռչակվեց Ավստրալիայի բաց առաջնության հաղթող

15:23, շաբաթ, 31 հունվարի, 2015 թ.
Ուիլյամսը, 16 անգամ անընդմեջ հաղթելով Շարապովային, հռչակվեց Ավստրալիայի բաց առաջնության հաղթող
     Րոպեներ առաջ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակչում աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը 16-րդ անգամ անընդմեջ հաղթանակ տոնեց աշխարհի երկրորդ ռակետ Մարիա Շարապովայի հետ պայքարում՝ 6:3, 7:6 (7։4) հաշվով։ Հանդիպումը տևեց 1 ժամ, 51 րոպե։
Նշենք, որ 33-ամյա ամերիկուհու համար «Մեծ սաղավարտի» մրցաշարերում սա 19-րդ տիտղոսն է և վեցերորդը Ավստրալիայի բաց առաջնությունում։
Հիշեցնենք, որ Շարապովան չի կարողանում հաղթել Ուիլյամսին 2004 թվականից։ Ընդհանուր առմամբ, Ուիլյամսը և Շարապովան հանդիպել են 18 անգամ, որոնցից 16 անգամ անընդմեջ հաղթել է ամերիկուհին։
Ավելացնենք, որ Ուիլյամսը վերջին անգամ հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունը 2010-ին, իսկ Շարապովան՝ 2008-ին։
2177 | 0
Facebook