Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սպանություն Երևանի Ֆուչիկի փողոցում

13:30, շաբաթ, 31 հունվարի, 2015 թ.
Սպանություն Երևանի Ֆուչիկի փողոցում
     Հունվարի 31-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Ֆուչիկի փողոցի 24 շենքի մի բնակչուհի և հայտնել, որ հարևան բնակարաններից մեկից օգնության կանչեր են լսվում:
     Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին հաջողվել է բացել բնակարանի դուռը: Ներսում հայտնաբերել է 1946թ. ծնված, ՌԴ քաղաքացի Արշավիր Բարսամյանի դիակը՝ բազմաթիվ վնասվածքների հետքերով: Դիակի մոտ հայտնաբերվել է մուրճ՝ արյան հետքերով:
     Նույն բնակարանից ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկվել երկու տղամարդ և մեկ կին՝ 1937 թ. ծնված Բ. Ե-ն, 1950թ. ծնված Ռ. Մ-ն և 1952թ. ծնված Է. Ծ-ն:
     Հանգամանքները պարզվում են:
     Կատարվում է քննություն:
6155 | 0
Facebook