Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ողջերին չհարգողը զոհվածներին էլ չի հարգի

16:50, ուրբաթ, 30 հունվարի, 2015 թ.
Ողջերին չհարգողը զոհվածներին էլ չի հարգի
     Այսօր կարդացի Կարեն Կարապետյանի կարծիքը շրջանառության հարկի մասին, որի դեմ բողոքում են այդ փոփոխությունից «շահողները»:
     Կարեն Կարապետյանը դեմ է արտահայտվում կառավարությանը և կիսում է ցուցարարների կարծիքը:
     Սա մի խնդիր է, որ մտահոգում է մեր հանրության շատ խոցելի խավի` փոքր և միջին բիզնեսին: Եվ մտածում եմ, իսկ ո՞ւր են մնացած հանրապետական պատգամավորները: Գեղամյանը, Շուշանը, Կարեն Ավագյանը ասենք կարծիք ունեն, թե չէ: Թե իրանց կարծիքն մենակ թուրքերի դեմ հոխորտալուց ա գալիս:
     Ցեղասպանության 100 ամյակին էս թիմը ոչ թե խոսելու, այլ կոկորդ է պատռելու զոհերի հիշատակը հարգելու համար:
     Բա այսօր, հանրահավաքի են դուրս եկել ձեր կենդանի, ողջ առողջ քաղաքացիները: Բա իրանց հարգել պետք չի՞: Թե պետք է զոհվեն` նոր հարգեք: Ողջերին չհարգողն, զոհվածներին էլ չի հարգի:
3902 | 1
Facebook