Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լեպսը չի ցանկանում, որ երեխաներն ընտրեն շոու-բիզնեսի ճանապարհը

19:06, շաբաթ, 31 հունվարի, 2015 թ.
Լեպսը չի ցանկանում, որ երեխաներն ընտրեն շոու-բիզնեսի ճանապարհը
     Ռուս հայտնի երգիչ Գրիգորի Լեպսի երեխաները` Եվան, Նիկոլն ու Իվանը, մտադիր են երաժիշտ դառնալ, բայց ինչպես նշում են ծնողները, իրենք դեմ են: «Հանգստյան օրերին նրանք համերգներ են կազմակերպում իմ և կնոջս համար, նվագում են, երգում: Մենք չէինք ցանկանա, որ երեխաներն արտիստ դառնային, բայց նրանց որոշելու գործն է, թեև մտածում ենք, որ միգուցե չափահաս դառնալուց հետո փոխեն մտադրությունը»,- ասել է երգիչը: Նրա խոսքով` շոու-բիզնեսի ճանապարհը բարդ է, լի խոչընդոտներով ու հեշտ չէ հաջողության հասնել. «Ես անցել եմ այդ ուղով, երեխաներիս նույնը չէի ցանկանա: Օրինակ, շատ կուզեի, որ դուստրս բուժքույր դառնար»,- նշել է Լեպսը:
5518 | 0
Facebook