Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սամվել Կարապետյանը` ռուսական «անշարժ գույքի շուկայի արքաների» ցուցակում երկրորդն է. «Forbes»

16:30, ուրբաթ, 30 հունվարի, 2015 թ.
Սամվել Կարապետյանը` ռուսական «անշարժ գույքի շուկայի արքաների» ցուցակում երկրորդն է. «Forbes»

«Forbes» ամսագիրը հրապարակել է Ռուսաստանի 30 խոշորագույն գործարարների ցանկը, ովքեր 2014-ին ամենամեծ եկամուտն են ապահովել իրենց պատկանող անշարժ գույքի վարձակալությունից՝ գրասենյակներ, առևտրի կենտրոններ, հյուրանոցային և պահեստային համալիրներ:

Առաջին տեղը երրորդ տարին անընդմեջ զբաղեցրել են «Կիևսկայա պլոշադ» ձեռնարկության սեփականատերեր Զարախ Իլիևն ու Գոդ Նիսանովը։

Երկրորդ հորիզոնականում «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն է, ով վարձակալությունից ավելի քան 1 մլրդ դոլար եկամուտ է ստացել:

Նշենք, որ «Տաշիրին» պատկանում է 19 առևտրային-ժամանցային կենտրոն, որոնք տեղակայված են Ռուսաստանի 9 քաղաքներում: Դրանց թվում է նաև «Ռիո» ցանցը:

«Forbes»-ի տվյալներով՝ երրորդ տեղում «ԻԿԵԱ-Մոս» ընկերությունն է:

Հարկ է նեշել, որ անցյալ տարի նույն աղյուսակը եզրափակել էր հայազգի գործարար Դանիլ Խաչատուրովը, ում պատկանող ընկերությունն այս տարի դուրս է մնացել ցանկից:

7352 | 0
Facebook