Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոնեմվասիա՝ թաքնված քաղաք-ամրոցը

16:03, կիրակի, 01 փետրվարի, 2015 թ.
Մոնեմվասիա՝ թաքնված քաղաք-ամրոցը

Այն ժայռը, որի վրա տեղակայված է հունական փոքրիկ Մոնեմվասիա քաղաքը, հայտնվել է մեր թվագրության 4-րդ դարում տեղի ունեցած հզոր երկրաշարժի արդյունքում: Առաջին քարն այստեղ դրվել է այդ աղետից 200 տարի անց, իսկ մինչև 20-րդ դարի վերջն այս փոքրիկ քաղաք կարելի էր հասնել միայն ծովով:

Մոնեմվասիան թիկունքից պաշտպանված է վեր խոյացող լեռնային զանգվածով, ամբողջ կղզու լայնքը 300 մետր է, երկարությունը՝ մոտ մեկ կմ: Այս քաղաք-ամրոցը հանդիսանում է բյուզանդական, օսմանյան և վենետիկյան մշակույթների կենդանի ժառանգորդը: Բազում դարերի ընթացքում այն ձեռքից ձեռք է անցել տարբեր զավթիչների կողմից, մինչև որ 19-րդ դարում ազատագրվել է հույների կողմից:

6927 | 0
Facebook