Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդյան Արաբիան սեռական խտրականություն պարունակող առաջարկ է արել ՄՕԿ-ին

00:10, շաբաթ, 31 հունվարի, 2015 թ.
Սաուդյան Արաբիան սեռական խտրականություն պարունակող առաջարկ է արել ՄՕԿ-ին
     Սաուդյան Արաբիայի իշխանությունը առաջարկել է Օլիմպիական կոմիտեին օլիմպիական խաղեր անցկացնել, որոնց կմասնակցեն միայն տղամարդիկ։
Ֆահադ Բին Ջավալի Ալ Սաուդ արքայազնը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է օլիմպիական խաղեր անցկացնել միայն տղամարդկանց համար, իսկ Բահրեյնը կարող է անց կացնել կանանց օլիմպիական խաղերը։
«Մեր հասարակությունը շատ ավանդապաշտ է։ Մեզ համար բարդ է ընդունել այն փաստը, որ կանայք կարող են մրցակցել սպորտում։ Հասարակական վայրերում կանանց՝ մարզահագուստով հայտնվելը մեզ մոտ նույնպես անընդունելի է։ Այդ պատճառով մենք ստիպված ենք հրաժարվել մարզական մեծ միջոցառումներ անցկացնելու համար պայքարից»,- ասել է արքայազնը։
Հիշեցնենք, որ ՄՕԿ-ը վերջերս թույլատրել է երկրներին համատեղ հայտեր ներկայացնել, սակայն Սաուդյան Արաբիայի առաջարկը նրանք չեն հավանել։ Կոմիտեն այն չի դիտարկի, եթե արքայազնը չհրաժարվի սեռական խտրականությունից։
«Հավասար իրավունքները պարտադիր են եղել և կան բոլոր երկրների համար, որոնք հավակնում են օլիմպիական խաղեր ընդունել»,- հայտարարել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը։
Նշենք, որ Սաուդյան Արաբիայում կանանց արգելված է մասնակցել մարզական կյանքին, քանի որ դա այլասերվածություն է համարվում։
7480 | 0
Facebook